Ծառայություններ

Մարդկային ռեսուրսների կառավարում

Հավաքագրում, թիմի զարգացում, կատարողականի գնահատում և աշխատանքային հարաբերությունների փաստաթղթավորում։

Արտաքին ՄՌ մասնագետի սպասարկում՝ պարբերական աշխատանքով կամ առանձին նախագծով։ Ծավալը համաձայնեցնում ենք ըստ կազմակերպության կառուցվածքի, աշխատակիցների թվի և կարիքների։

Աշխատանքի հիմնական ուղղությունները

Անձնակազմի պլանավորում և հավաքագրում

  • Անձնակազմի կարիքների գնահատում, կազմակերպական կառուցվածքի և պաշտոնների գործառույթների հստակեցում։
  • Աշխատանքի նկարագրությունների, թեկնածուներին ներկայացվող պահանջների և թափուր հաստիքների հայտարարությունների պատրաստում։
  • Թեկնածուների որոնում, դիմումների նախնական դիտարկում և հարցազրույցների կազմակերպում։
  • Գնահատման չափանիշների մշակում և ընտրության վերաբերյալ առաջարկների ներկայացում գործատուին։

Աշխատակիցների ներգրավում և զարգացում

  • Նոր աշխատակիցների աշխատանքի մեկնարկի և թիմին հարմարվելու ծրագրերի մշակում։
  • Փորձաշրջանի ընթացքի և արդյունքների գնահատման կազմակերպում՝ այն նախատեսված լինելու դեպքում։
  • Ուսուցման կարիքների բացահայտում և զարգացման ծրագրերի ու վերապատրաստումների կազմակերպման աջակցություն։
  • Ներքին հաղորդակցության, հետադարձ կապի և աշխատակիցների ներգրավվածության գործընթացների կազմակերպում։

Կատարողականի գնահատում և մոտիվացիա

  • Աշխատանքի նպատակների և գնահատման չափանիշների մշակում՝ ըստ պաշտոնների։
  • Կատարողականի գնահատման և ղեկավարների հետ հետադարձ կապի գործընթացների ներդրման աջակցություն։
  • Վարձատրության, պարգևատրումների և արտոնությունների վերաբերյալ առաջարկներ՝ նվազագույն երաշխիքների ու հավասար վերաբերմունքի պահանջների հաշվառմամբ։
  • Անձնակազմի շարժի, համալրման և զարգացման վերաբերյալ կառավարչական տեղեկությունների պատրաստում։

Աշխատանքային հարաբերությունների փաստաթղթավորում

  • Աշխատանքային պայմանագրերի, հավելվածների և փոփոխությունների նախագծերի պատրաստում՝ պայմանների ու կիրառելի իրավական հիմքերի հաշվառմամբ։
  • Ընդունման, տեղափոխման, արձակուրդի, խրախուսման և աշխատանքային հարաբերությունների դադարեցման փաստաթղթերի նախագծերի պատրաստում։
  • Պաշտոնային հրահանգների, ներքին կարգապահական կանոնների և ՄՌ ընթացակարգերի մշակում կամ վերանայում։
  • Անձնական գործերի ու կադրային գրանցումների կազմակերպում և փաստաթղթերի պահպանման ու հասանելիության կարգի սահմանման աջակցություն։
  • Աշխատաժամանակի, հանգստի, հերթափոխերի և արձակուրդների հաշվառման կազմակերպում՝ գործատուի հաստատած տվյալներով։
  • Աշխատանքային պայմանագրերի թվային համակարգում տվյալների պատրաստման, մուտքագրման և փոփոխությունների ձևակերպման աջակցություն՝ կիրառելի կարգով և տրամադրված լիազորությունների շրջանակում։

Աշխատանքային պահանջների պահպանում

  • Ուսումնասիրում ենք ՄՌ գործընթացներն ու աշխատանքային փաստաթղթերը, բացահայտում բացթողումները և առաջարկում կարգավորման քայլեր՝ գործատուի նկատմամբ կիրառելի պահանջների հաշվառմամբ։
  • Աջակցում ենք հավասար հնարավորությունների, խտրականության բացառման և աշխատավայրում բռնության ու հետապնդման կանխարգելման ներքին ընթացակարգերի մշակմանը։
  • Աշխատանքի անվտանգության և առողջության հարցերով համակարգում ենք ՄՌ փաստաթղթերն ու աշխատանքը պատասխանատու մասնագետների հետ։
  • Դադարեցման և կարգապահական ընթացակարգերի փաստաթղթերը պատրաստում ենք հիմքերի, ծանուցումների ու ժամկետների հաշվառմամբ։ Որոշումներն ընդունում և փաստաթղթերը հաստատում են գործատուի իրավասու անձինք։

Անձնական տվյալների պաշտպանություն

  • Աշխատակիցների և թեկնածուների տվյալները մշակում ենք հստակ նպատակներով, անհրաժեշտ ծավալով և իրավական հիմքի առկայությամբ։
  • Աջակցում ենք տվյալների հասանելիության, գաղտնիության, պահպանման ու փոխանցման կանոնների մշակմանը, իսկ պահանջվող դեպքերում՝ համաձայնությունների և տեղեկացման փաստաթղթերի պատրաստմանը։

Համագործակցության ձևաչափը և արժեքը

Սկսում ենք կարիքների և առկա գործընթացների ուսումնասիրությունից։ Համաձայնեցնում ենք առաջնահերթությունները, աշխատանքների ծավալը, ժամկետներն ու հաղորդակցության կարգը։

Աշխատավարձի հաշվարկի համար անհրաժեշտ կադրային տվյալների փոխանցումը համակարգում ենք հաշվապահության հետ։

Արժեքը կախված է աշխատակիցների ու թափուր հաստիքների քանակից, հավաքագրման բարդությունից, փաստաթղթերի վիճակից և ընտրված գործառույթների ծավալից։

ԴԻՄԵԼ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ

Ներկայացրեք
Ձեր հարցը

Ընտրեք ծառայությունը և կարճ նկարագրեք անհրաժեշտ աջակցությունը։ Եթե կա ժամկետ, նշեք նաև այն։

Աշխատանքի պայմաններըԱշխատանքի ծավալը, ժամկետն ու արժեքը համաձայնեցնում ենք նախապես։
Ինչ նշել հարցման մեջԽնդրի նկարագրությունը և Ձեզ հետ կապվելու միջոցը։
Գաղտնի փաստաթղթեր այս ձևում մի՛ ներառեք։

Ստանալ խորհրդատվություն

Ի՞նչ ծառայություն է անհրաժեշտ
Կազմակերպության հատվածը

Ո՞ր հատվածին է պատկանում կազմակերպությունը

Աշխատանքի կոնկրետ ծավալը կճշտենք ձեր հարցը քննարկելիս։

Հարցի նկարագրությունը

Գաղտնի փաստաթղթեր այս ձևում մի՛ ներառեք։ Մի՛ ուղարկեք աշխատակիցների անձնական տվյալներ, աշխատավարձերի ցուցակներ կամ հաշվապահական գաղտնի փաստաթղթեր։

Կապի տվյալներ

Լրացրեք կապի առնվազն մեկ միջոց՝ հեռախոս կամ էլ. փոստ։

Կապի հասցե՝ harutyun26@outlook.com։ Աշխատանքի պայմաններն ու արժեքը համաձայնեցվում են առանձին։

ԶանգահարելԽորհրդատվություն