Ծառայություններ

Մասնավոր հատվածի հաշվապահություն

Հաշվապահական և հարկային սպասարկում՝ մասնավոր կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի համար։

Սպասարկում ենք նորաստեղծ և գործող մասնավոր կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին։ Աշխատանքի շրջանակը որոշում ենք ըստ գործունեության ոլորտի, հարկման համակարգի, գործառնությունների ծավալի և հաշվետվական պահանջների։

Աշխատանքի հիմնական ուղղությունները

Հաշվառման կազմակերպում

  • Հաշվապահական հաշվառման ներդրում և ընթացիկ վարում։
  • Հաշվապահական քաղաքականության և փաստաթղթաշրջանառության կարգի մշակում։

Գործառնությունների հաշվառում

  • Գնումների, վաճառքների, ծառայությունների և այլ գործառնությունների փաստաթղթավորում ու հաշվառում։
  • Հաշվարկային փաստաթղթերի պատրաստում և դուրսգրում՝ տրամադրված լիազորությունների շրջանակում։
  • Դրամական միջոցների, բանկային և դրամարկղային գործառնությունների հաշվառում։
  • Ապրանքների, նյութերի, հիմնական միջոցների և գործընկերների հետ հաշվարկների հաշվառում։
  • Ներմուծման և արտահանման գործառնությունների հաշվապահական արտացոլում։

Հարկեր և հաշվետվություններ

  • Հարկերի ու պարտադիր վճարների հաշվարկ, հարկային հաշվարկների և հաշվետվությունների պատրաստում ու լիազորված ներկայացում։
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում՝ կազմակերպության նկատմամբ կիրառելի ստանդարտներին համապատասխան։

Հաշվառման վերականգնում և խորհրդատվություն

  • Հաշվառման վերականգնում, անհամապատասխանությունների ուսումնասիրություն և անհրաժեշտ ճշգրտումների պատրաստում։
  • Հաշվապահական և հարկային հարցերով ընթացիկ խորհրդատվություն։

Տեղեկատվություն բիզնեսի կառավարման համար

  • Համաձայնեցված ձևաչափով ներկայացնում ենք եկամուտների, ծախսերի, ֆինանսական արդյունքի, դրամական հոսքերի և գործընկերների հետ հաշվարկների տվյալները։

Համագործակցության ձևաչափը և արժեքը

Ամսական ամբողջական սպասարկում, առանձին հաշվապահական կամ հարկային աշխատանք, հաշվառման վերականգնում և միանգամյա խորհրդատվություն։

Պայմանագրով սահմանում ենք աշխատանքների կազմը, փաստաթղթերի տրամադրման ժամկետները և ներկայացուցչության լիազորությունները։

Արժեքը որոշվում է անհատապես՝ ըստ գործունեության բնույթի, հարկման համակարգի, փաստաթղթերի ու գործառնությունների քանակի և լրացուցիչ աշխատանքների։

ԴԻՄԵԼ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ

Ներկայացրեք
Ձեր հարցը

Ընտրեք ծառայությունը և կարճ նկարագրեք անհրաժեշտ աջակցությունը։ Եթե կա ժամկետ, նշեք նաև այն։

Աշխատանքի պայմաններըԱշխատանքի ծավալը, ժամկետն ու արժեքը համաձայնեցնում ենք նախապես։
Ինչ նշել հարցման մեջԽնդրի նկարագրությունը և Ձեզ հետ կապվելու միջոցը։
Գաղտնի փաստաթղթեր այս ձևում մի՛ ներառեք։

Ստանալ խորհրդատվություն

Ի՞նչ ծառայություն է անհրաժեշտ
Հարցի նկարագրությունը

Հաշվապահական սպասարկումը նախատեսված է մասնավոր բիզնեսի համար։

Գաղտնի փաստաթղթեր այս ձևում մի՛ ներառեք։ Մի՛ ուղարկեք աշխատակիցների անձնական տվյալներ, աշխատավարձերի ցուցակներ կամ հաշվապահական գաղտնի փաստաթղթեր։

Կապի տվյալներ

Լրացրեք կապի առնվազն մեկ միջոց՝ հեռախոս կամ էլ. փոստ։

Կապի հասցե՝ harutyun26@outlook.com։ Աշխատանքի պայմաններն ու արժեքը համաձայնեցվում են առանձին։

ԶանգահարելԽորհրդատվություն